Հայկական կողմը ցանկություն է հայտնել, որ իր առեւտրային ներկայացուցիչն ունենա Ուկրաինայում: Այս հարցով վերջնական որոշումը կարող է կայացվել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ, որը կկայանա 2012 թվականին Երեւանում:

Այս մասին այսօր` հունիսի 30-ին տնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ հայտնել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների եւ ունեցվածքի կառավարման հարցերով պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը, հաղորդում է RBC-ն:

«Մեր գործընկերները հետաքրքրված են ուկրաինական շուկայով եւ նրանով, որպեսզի հայկական ապրանքները այդտեղ ավելի լայնորեն ներկայացված լինեն»,- ասել է Կոլեսնիկովը: