Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին: Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա իր խոսքում նշեց, որ հաջորդ հանրահավաքի օրվա կապակցությամբ, ՀԱԿ-ում եղել է երկու առաջարկ. Այն անցկացնել կամ օգոստոսի 1-ին, կամ սեպտեմբերի 1-ին տասնօրյակում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում քվեարկության դրեց այդ երկու առաջարկները: Հավաքվածները նախապատվությունը տվեցին օգոստոսի 1-ին, որին կողմ քվեարկեց նաեւ Տեր-Պետրոսյանը: Որոշվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին:
Անմիջապես նրա ելույթից սկսվեց ընդդիմության երթը: Այն անցնելու է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Ազատության հրապարակ երթուղիով:
Նշենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` երկխոսության կայացման համար: Եթե մինչ այդ Սերժ Սարգսյանն ընդառաջ չգնա ՀԱԿ-ին, ըստ Լ. Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-անցնելու է վճռական գործողությունների:
Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ։




























