81 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք, որ անցել է սահմանի այն կողմը։ Այս մասին հուլիսի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա։ «Որոշակի աշխատանքներ են տարվում, բանակցություններ։ Այդ 81 գլուխ անասունը պատկանում է 5 ընտանիքի։ Մենք նրանց հետ աշխատում ենք, մենք հանդիպել ենք նրանց հետ, եւ այս ընթացքում նրանց ոչ զգալի ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել։ Եթե այդ գլխաքանակը չհաջողվի վերադարձնել, ապա պետությունն ինչ-որ բան կմտածի ու կնախաձեռնի։ Առայժմ սպասենք ու տեսնենք, թե ինչպես կզարգանա այս պրոցեսը»,- ասել է Սանոսյանը։