Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր կքննարկեն:

Կողմերը կքննարկեն նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։