Չինաստանը ցանկություն է հայտնել գնել ներկայումս ամենահայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթը: Այս մասին հայտնի է դարձել լոնդոնյան Սիթիի գործարար շրջանակներից:
Ըստ տեղեկության` ՉԺՀ ներդրումային պետական հիմնադրամներից մեկը բաժնետոմսերը ձեռք բերելու հանձնարարություն է տվել ամերիկայն Citibank-ին: Ավելի վաղ այս բանկը բանակցություններ էր վարել մերձավորարեւելյան երկրներից մեկի ներդրումային հիմնադրամի համար Facebook-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ, գրում է «Վզգլյադը»:
Հաղորդվում է, որ վերոնշյալ երկու հիմնադրամները պատրաստ են գնել ցանցի բաժնետոմսերը ընդհանուր`1,2 մլրդ դոլարով: 2010թ-ին Facebook-ի եկամուտը կազմել է 2 մլրդ դոլար:
Facebook-ը մասնավոր ընկերություն է եւ նրա բաժնետոմսերի գները ֆոնդային բորսաներում չեն գնահատվում: Արդյունքում ցանկացած գործարք պետք է արժանանա սոցցանցի սեփականատերերի հավանությանը:




























