Այսօր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում: Ավերածություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Սանրիկուի շրջանում, օջախը գտնվել է ջրի տակ, 10 կմ խորությամբ:
Առավել հզոր ստորգետնյա ցնցումներ արձանագրվել են Աոմորի եւ Իվատե պրեֆեկտուրաներում, որոնք տուժել էին նաեւ մարտյան աղետալի երկրաշարժից:




























