Ղազախստանը զարգացնում է ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը, հաղորդում է  haqqin.az-ը:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւն ընդունել է Ղազախստանի ենթակառուցվածքների զարգացման եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Ադըլբեկ Սարսեմբաեւին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը, ձեռնարկությունների միջեւ կապերի ամրապնդումը, փոխադարձ գործնական այցերի կազմակերպումը  եւ այլ էեմաներ: