«Թալիբան» շարժման գրոհայինները դրոշ են դրել Փյանջ գետով անցնող կամրջի սյունի վրա, որը միացնում է Տաջիկստանն ու Աֆղանստանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թալիբները, ովքեր հուլիսի 5-ին գրավեցին Աֆղանստանի կառավարական զորքերի սահմանային դիրքը, այսօր դրոշ են տեղադրել երկու երկրները միացնող Փյանջ գետով անցնող կամրջի իրենց կողմի սյան վրա, որը Տաջիկստանի «Թեմ» անցակետի դիմացն է»,- ասել է աղբյուրը գործակալությանը:
Աֆղանցի սահմանապահները հուլիսի 5-ի գիշերն առանց մարտի իրենց անցակետը տվեցին գրոհող թալիբներին, եւ 312 սահմանապահ եւ զինվորական հասցրեցին անցնել այս կամրջի վրայով Տաջիկստանի տարածք:
Աֆղանստանում այժմ մարտեր են ընթանում կառավարական զորքերի եւ «Թալիբան» շարժման միջեւ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ հարձակողական գործողություններ են սկսել խոշոր քաղաքների վրա: Սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, ինչը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ց իրենց առաքելության ձախողում էր կոչել:





























