Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի շուրջ 50 ներկայացուցիչներ մեկնել են Վարանդա (Ֆիզուլի) եւ Շուշի, հաղորդում է Minval.az-ը:

Դիվանագիտական ներկայացուցիչները նախ ծանոթացել են Վարանդայում կառուցվող միջազգային օդանավակայանի հետ, ապա այցելել «Ֆիզուլի» ենթակայան: Դրանից հետո մեկնել են Շուշի: Նրանք ծանոթացել են քաղաքի տարբեր պատմական եւ մշակութային հուշարձանների հետ: Այցը կավարտվի հուլիսի 10-ին: