Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Սանասարի եւ Քարվաճառի շրջանի տարածքում Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) երկու նոր զորամաս է բացվել, հայտնում է haqqin.az-ը:

Այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողությանը Պետական ​​սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը շնորհավորել է անձնակազմին նոր զորամասերի գործունեության մեկնարկի կապակցությամբ:

Միջոցառման ավարտին պարգեւատրվել է մի խումբ զինծառայողներ, ովքեր աչքի են ընկել ծառայության ընթացքում գրանցված հաջողություններով: