Մեծ Բրիտանիան շարունակում է ուսումնասիրել ականազերծման գործում Ադրբեջանին օգնություն տրամադրելու բոլոր հնարավոր տարբերակները: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:

«Ուրախ եմ, որ ՄԲ կառավարությունը, ընկերություններն ու քաղաքացիները օգնում են փրկել մարդկային կյանքեր: Բրիտանացի փորձագետներն արդեն աշխատում են այդ տարածքներում: Եվ մենք կշարունակենք ուսումնասիրել այլ տարբերակներ»,-ասել է Շարփը:

Դեսպանը հայտնեց, որ ականազերծման համար սարքեր են մատակարարում, որպեսզի անվտանգ դարձնեն Ֆիզուլիի տարածքը, որտեղ պետք է օդանավակայան կառուցվի: