Ռուսաստանին ձեռնտու չէ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ Անդրկովկասում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Իհարկե, Ռուսաստանը կցանկանար այստեղ տեսնել պետականակենտրոն իշխանություն, հուսալի գործընկեր, ում հետ կարելի է հեռանկար կապել, եւ այս առումով սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, որը եւ ունակ է ինքնուրույն խնդիրներ լուծել, եւ անվտանգության համակարգում իր տեղն ու դերն ունենալ:

Սակայն այստեղ մեկն է, ով հետեւում է թուրք-բրիտանական շահերին: Այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է ստանալ առավելագույնը: Այսինքն եթե դու քո երկիրը հանձնում ես, էդ դեպքում ես իմ մինիմալ հարցն եմ լուծում, ես ամրանում եմ Հայաստանում, իսկ թե սահմանը, որտեղ իմ զորքը պետք է կանգնի, 5 կմ արեւմուտք կանցնի, թե արեւելք… եթե դա քեզ ձեռնտու է, ես իմ մինիմալ խնդիրը լուծում եմ»,-ասաց նա: