Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը Ղարաբաղի հետ ուղիղ կապ չունի. այն պետք է կատարվեր դեռեւս 30 տարի առաջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Regnum» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը հռետորական է՝ անկախ Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունը Մինսկի ձեւաչափով փոխարինելու մասին Հայաստանում հնչող փորձերի. բանակցային գործընթաց գրեթե տեղի չի ունենում:

«Ուստի կասեցնելու ոչինչ չկա, իսկ սահմանագծել անհրաժեշտ է ցանկացած պարագայում, ընդ որում՝ դա պետք է արվեր դեռեւս 30 տարի ատաջ: Դա պետք է աներ հենց Հայաստանը, որպեսզի վաղը սխալ կամ ոչ շահավետ գծված սահմանը բողոքի պատճառ չդառնա, որ դա ռուսներն են այդպես գծել»,-նշել է Կոլերովը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ընդմիշտ կորցրել է Ղարաբաղը:

«Այժմ հարցն այլ է. կպահպանվի՞ արդյոք հայկական Ղարաբաղը ռուս խաղաղապահների շնորհիվ: Առանց նրանց չի պահպանվի: Ինչպե՞ս անել, որ ռուս խաղաղապահները մնան այնտեղ: Դա առանձին հարց է, եւ դրանով պետք է զբաղվել: Շատ լավ է, որ Հայաստանն օգնում է Ղարաբաղին գումարով, սակայն ապագայում Ղարաբաղի կարգավիճակի վրա Հայաստանն ազդեցություն չի կարողանա ունենալ»,-եզրափակել է Կոլերովը: