Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք ալ Սայիդը առաջին անգամ կայցելի Սաուդյան Արաբիա, հայտնել է Սինհուա-ն:

Երկօրյա այցը կդառնա Օմանի ներկայիս միապետի առաջին ուղեւորությունը արտերկիր, որը գահ է բարձրացել 2020 թվականի հունվարին` սուլթան Քաբուս բեն Սայիդի մահից հետո:

Այցը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերով: Այն նպատակ ունի ամրապնդել հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում` ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ հանուն նրանց կայուն առաջընթացի: