Ամերիկացի զինվորները հայտնվել են կրակի ներքո Սիրիայի արեւելքում: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ, նախնական գնահատմամբ, տուժածներ չկան, ինչ-որ վնաս՝ նույնպես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ կրակ է բացվել Կոնոկոյում (նավթագազային հանքավայր Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում, որի շրջանում է տեղակայված ամերիկյան ռազմաբազան): Ներկայում նախնական հաշվետվությունների համաձայն՝ կորուստներ, տուժածներ կամ վնասված շինություններ չկան»,-հայտարարել են կառույցում:
SANA սիրիական գործակալությունը հաղորդել է Conoco գազամշակման գործարանում պայթյունի մասին՝ ԱՄՆ ռազմաբազայի հարեւանությամբ՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
Պայթյունի պատճառը հայտնի չէ:





























