Շաբաթ Իրանի ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Բեռլինում եւ այլ վայրերում, որպեսզի պահանջեն դատական հետապնդում Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսիի նկատմամբ, որին նրանք մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հաղորդում է Reuters-ը:

Դրոշները թափահարող ցուցարարները հավաքվել են Բրանդերբուրգի դարպասների եւ այլ վայրերի մոտ գագաթնաժողովի շրջանակում, որի ժամանակ ելույթ է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սլովանիայի վարչապետ Յանեզ Յանշան:

Իր ելույթի ընթացքում Իրանի Դիմադրության ազգային խորհրդի ընտրված նախագահ Մարյամ Ռաջավին մեղադրել է Ռաիսիին, որ նա պատասխանատու է 1988 թվականին 30 000 քաղբանտարկյալների զանգավածային սպանության մեջ:

Amnesty International-ն ու Human Rights Watch-ը հայտարարել են, որ Ռաիսիի ընտրությունը դարձել է հարված մարդու իրավունքների ուղղությամբ, եւ կոչ արել հետաքննել նրա դերը այն գործում, որը Վաշինգտոնն ու նրանք անվանել են հազարավոր քաղբանտարկյալների արտադատական մահապատիժներ: