Մի շարք աֆղանցի սահմանապահներ, որոնք փախել էին Իրան, երբ թալիբները գրավել էին անցակետը աֆղանական կողմում, հայրենադարձվել էն Քաբուլ ինքնթիռներով: Այդ մասին հայտնել է Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Մախդի Խաջյանը, հաղորդում է Тasnim-ը:

Նրա խոսքով՝ զինված հարձակումից հետո մի շարք աֆղանցի սահմանայիններ փախել են Իրան՝ ապաստան հայցելով: Նրանցից առգրավվել էր զենքը: Ավելի ուշ Աֆղանստանի կառավարության հարցման համաձայն, որն արվել էր դիվանագիտական ուղիներով, այդ մարդիկ ուղարկվել էին հետ՝ Քաբուլ:

Աղֆանցի սահմանապահները փախել էին Իրան, երբ թալիբները շարունակել էին հարձակումն ու գրավել մի քանի աֆղանական անցակետեր: Անցած շաբաթ թալիբները ներխուժել են շրջաններ, որոնք սահմանամերձ են հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ: