Բոլոր սոցիալական ցանցերի մեջ Վրաստանում առաջատարն «Օդնոկլասնիկին» է։ Ուսումնասիրության արդյունքներն ստացվել են Թբիլիսիում եւ շրջաններում՝ 1000 մարդու շրջանում կատարված հարցման տվյալներով։
Սոցիալական ցանցերից Վրաստանում օգտվում է բնակչության շուրջ 25 տոկոսը։ Վրացիների 66 տոկոսը նախընտրում է «Օդնոկլասնիկին», 31 տոկոսը՝ Facebook-ը։ Վրացական սոցիալական ցանցերից օգտվում է ընդամենը 2 տոկոսը։




























