Բինյամին Նեթանյահուն եւ նրա ընտանիքը լքել են Իսրայելի վարչապետի պաշտոնական առանձնատունը կիրակի վաղ առավոտյան՝ չնայած պաշտոնից հեռանալուց հետո արդեն մեկ ամիս է անցել, հաղորդում է Associated Press-ը:

Ընտանիքի ներկայացուցիչը հաստատել է, որ Նեթանյահուն լքել է Երուսաղեմում առանձնատունը, որի ժամկետը համաձայնեցվել էր վաչապետի պաշտոնը ստանձնած Նաֆթալի Բենեթի հետ:

Վարչապետի առանձնատունը դարձել է սկանդալների խորհրդանիշ եւ եղել Նեթանյահուի դեմ ամենշաբաթյա բողոքի ցույցերի հարթակ անցած տարվա ընթացքում: Ցուցարարները կոչ էին անում նախկին վարչապետին հրաժարական տալ աճող կոռուպցիայի պատճառով: Նեթանյահուն հերքում էր որեւէ խախտումներն ու չէր ցանկանում հրաժարական տալ:

Բենեթը դեռեւ չի հայտարարել առանձնատուն տեղափոխվելու ամսաթիվը: