Microsoft ընկերությունը արտոնագրելու է «օրինական բռնում» (Legal Intercept) ժամանակակից տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտվողից գաղտնի ձայնագրել Skype-ի եւ այլ ցանցերի զանգերը VoIP տեխնոլոգիայով: Ինչպես հայտնում է «Computerworld»-ը, ընկերությունը հայտը ներկայացրել է դեռ 2009թ. դեկտեմբերին, ավելի վաղ, քան Microsoft-ը կգներ Skype-ը:

Ինչպես պնդում են Microsoft-ում, անալոգային գծերով հեռախոսազրույցների ձայնագրման մեթոդները չեն աշխատում: Մասնագետների կարծիքով, այդ տեխնոլոգիաները կօգնեն  Microsoft-ին իրենց ծառայությունը համապատասխանեցնել օրենքներին: