Ստամբուլում ձերբակալել են հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդկանց: Այս մասին ասվում է քաղաքի ադմինիստրացիայի հաղորդագրության մեջ:

«Այդ գործողությանը մասնակցած երեք անձ ձերբակալվել է իր տանը: Հետաքննություն է սկսվել: Դատապարտում ենք այդ գարշելի արարքը, որը ցուցաբերվել է սուրբ վայրի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է այդ գործողությունը:

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում: