Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց վերսկսկվել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները՝ կապված օպերատոր Լեկսո Լաշկարավայի մահվան հետ, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Հիշեցնենք, որ «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորը, ում ծեծի էին ենթարկել  հուլիսի 5-ին ԼԳԲՏ երթի դեմ ակցիայի ժամանակ, մահացել է հիվանդանոցից դուրսգրումից հետո:Մահվան պատճառը հայտնի չէ: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: