Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի խորհրդարանների խոսնակները մտադիր են եռակողմ հանդիպում անցկացնել։ Ինչպես հայտնում է Trend-ը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Իրանի խորհրդարանների խոսնակներ Օքթայ Ասադովի եւ Ալի Լարիջանիի հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ կայացել էր Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։




























