Իրանը պատրաստ է ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին `ԱՄՆ-ում իրանցի բանտարկյալներին ազատ արձակման դիմաց: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին՝ իրանցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց»,- Ռաբիայի խոսքերը մեջբերում է Fars-ը: «Մենք ԱՄՆ պահանջով աշխարհի ցանկացած կետում բանտարկված իրանցի բոլոր բանտարկյալներին դիտարկում ենք որպես իրանցի բանտարկյալներ Միացյալ Նահանգներում»:

Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ այնտեղ գտնվող իր քաղաքացիների պահման հարցի շուրջ: Նա չէր մանրամասնել, թե ինչ ձեւաչափով են վարվում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանը ստացավ բանաձեւի նախագիծ, որն արգելում է ցանկացած բանակցություն Միացյալ Նահանգների հետ: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել էր, որ Իրանը բանտարկյալների փոխանակման հարցում ուղիղ երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ից հաղորդագրություններ էր ստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը, այդ ուղղությամբ աշխատելու ամերիկացիների պատրաստակամության մասին: