Իսրայելի եւ Թուրքիայի նախագահներ Իսահակ Հերցոգը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները: Երկու նախագահները հայտարարել են, որ երկրների միջեւ կապերն ունեն մեծ նշանակություն Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ կայունության համար:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կա մեծ ներուժ երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության համար, հատկապես՝ էներգետիկայի, տուրիզմի եւ տեխնոլոգիաների ոլորտներում:

Walla News-ի հաղորդմամբ՝ առաջնորդների միջեւ հեռախոսազրույցը տեւել է 40 րոպե:

Վերջին 10 տարում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ պահպանվում են բարդ հարաբերությունները, եւ վերջին մի քանի տարվա ընթացքում հարաբերություններն էապես վատթարացել են: Չնայած Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հրապարակային մեղադրանքներին, Անկարան շարունակում է պահպանել կապն Իսրայելի հետ, այդ թվում տուրիզմի եւ առեւտրի ոլորտներում: