Մեծ Բրիտանիայում այսուհետ ոսկի գնել հնարավոր կլինի ավտոմատներից։ Ինչպես գրում է The Daily Telegraph թերթը, Լոնդոնի առեւտրային կենտրոնում տեղադրված ավտոմատից գնորդները կարող են ձեռք բերել ոսկեդրամներ եւ տարբեր չափի ու քաշի ոսկու ձուլակտորներ։
Ավտոմատներում ոսկու գները թարմացվում են յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան Գերմնանիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից հետո ոսկի վաճառող ավտոմատներ տեղադրած վեցերորդ երկիրն է։
Ոսկի վաճառող առաջին ավտոմատը 2009 թվականին տեղադրվել է Ֆրանկֆուրտում։




























