Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ-ին՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ նախօրեին նման միջոնդրություն էր ներկայացվել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։