Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ լրտեսության մեջ մեղադրվող Դավթյան Դավիթ Տիգրանի եւ Սուջյան Գեւորգ Ռուբենի քրեական գործով նախապատրաստական ​​նիստը, հաղորդում է haqqin.az-ը:

Գործի քննությունը նշանակված է հուլիսի 26-ին:

Դավթյանին եւ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (զենքի ապօրինի պահում), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318 (պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: