Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով` այդ երկրի տնտեսական աճը 2011 թ. հունվար-մայիսին կազմել է 2.8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հատկանշական է, որ Վրաստանը տարեսկզբին աչքի էր ընկնում բարձր տնտեսական աճով (հունվարին այն 9.7 տոկոս էր), սակայն այնուհետ տնտեսական աճի տեմպերը նվազեցին: Ի տարբերություն Վրաստանի` Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարսեսկզբին բարձր չէր, սակայն ապրիլ-մայիսին արձանագրվում է աճի բարձր տեմպ:



























