Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաջորդ շաբաթ պատրաստվում է «ինչ-որ անհավատալի» բան թողարկել։ Հնարավոր է՝ Երկրագնդի ամենաերիտասարդ հարուստներից մեկը նկատի ունի Apple iPad-ի համար երկար սպասված Facebook-ի հավելվածը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, նորարարության վրա աշխատել են Facebook-ի՝ Սիեթլում գտնվող գրասենյակի աշխատակիցները։
Համաձայն այլ վարկածի՝ Facebook-ը նախապատրաստում է iPhone սմարթֆոնի համար սեփական ֆոտոսերվիսը։




























