ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատաները մեկնաբանել են Շուշի այցի ժամանակ դեսպանների բացակայությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հարցմանը դեսպանատներում հայտնել են, որ չեն մեկնաբանում դեսպանների այցերն ու գրաֆիկը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի իշխանությունն ավելի քան 40 դիվանագետի համար ուղեւորություն էր կազմակերպել Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ եւ Շուշի:
ՀՀ ԱԳՆ-ն նման այցն անթույլատրելի է անվանել՝ բողոքի նոտաներ հղելով դեսպաններին եւ դիվանագետներին, որոնք մասնակցել են այցին:





























