Մեծ Բրիտանիայի իշխանությունները թաքցրել են «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած վթարի հետեւանքների մասին ճշմարտությունը, քանի որ չեն ցանկացել վտանգի տակ դնել բրիտանական նոր սերնդի ԱԷԿ-ների մշակումը։ Ինչպես հայտնում է Guardian-ը, Մեծ Բրիտանիայի կառավարության մի քանի դեպարտամենտներ ցուցումներով նամակներ են ուղարկել միջազգային ձեռնարկություններ, թե ինչպես գործել, որպեսզի հետագայում ժողովրդին ապացուցվի ատոմակայանների անվտանգությունը։
Ինչպես հայտնում է Guardian-ը, բրիտանական կառավարությունը անցած շաբաթ վավերացրել է Անգլիայի եւ Ուելսի տարածքում ութ նոր ատոմակայանների համաձայնագիրը։



























