2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի 8 ապահովագրական ընկերութուններն ապահովագրական վճարների տեսքով ստացել են 11.1 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար): Դրանից 9.3 մլրդ դրամը (մոտ 25 մլն դոլար) կամ 84 տոկոսը ստացվել է ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունից (ԱՊՊԱ):

2011 թ. առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների վրա ծախսվել է 1.1 մլրդ դրամ, նախորդ տարվա 1.7 մլրդ դրամի համեմատ:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի գծով հատուցումները այս տարվա առաջին եռամսյակում կազմել են մոտ 620 մլն դրամ, կամ հավաքագրված գումարների 6.5 տոկոսը: Նշենք նաեւ, որ ԱՊՊԱ-ի գծով հատուցումները զիջում են գույքի ու անձնական ապահովագրության հատուցումներին: