Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հուլիսի 1-ին կայացած հեռախոսազրույցում երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր են քննարկել։

Զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

Լավրովն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան։ Հրավերն ընդունվել է, հայտնում է ԱԳՆ-ը։