2011թ. հունիսին մայիսի համեմատ բենզինը թանկացել է 1.3 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը` 0.3 տոկոսով: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 19.8% եւ 25.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7% եւ 25.3%-ով:

Նշենք, որ «Ռեգուլյար» մակնիշի բենզինը երեւանյան բենզալցակայաններում ներկայում վաճառվում է 460 դրամով, «Պրեմիումը»` 480 դրամով: «Սուպեր» մակնիշի բենզինն արժե 500-510 դրամ, թեեւ որոշ լցակայաններում այն իսպառ բացակայում է: