Ադրբեջանի իշխանություններն արգելել են ռուսաստանցի լրագրող Յուրի Սնեգիրեւի մուտքն այդ երկիր:

Ինչպես պարզաբանել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Սնեգիրեւին ընդգրկել են «սեւ ցուցակում» «ապօրինաբար Լեռնային Ղարաբաղ այցելելու համար»:

Յուրի Սնեգիրեւը Ղարաբաղ էր այցելել հունիսի վերջին: «Իզվեստիա» թերթում հրապարակվել էին նրա «Ղարաբաղում պատերազմ չեն սպասում, բայց պատրաստվում են» եւ «Լեռնային Ղարաբաղի ռազմական գաղտնիքը բացահայտվել է» հոդվածները: