Ստամբուլի դատարանը հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրել են Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին, հաղորդում է Bianet English-ը:

Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը 4532 էջանոց վճռի մեջ սպանությունը վերագրել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ, ոստիկանության նախկին պետեր Ֆարուք Սարիին, Ռամազան Աքյուրեքին եւ Ալի Ֆյուաթ Յըլմազերին:

Փաստաթղթում ասվում է, որ Աքյուրեքն ու Յըլմազերը «մշակել են սպանության դավադրությունը եւ խոչընդոտել հետաքննությանը՝ առաջ տանելով Գյուլենի շարժման շահերը»: