Բաքվի շենքերից մեկի բնակիչներին տեղափոխում են, հնարավոր է՝ այն պատճառով, որ նրանց պատուհաններից երեւում է Ադրբեջանի նախագահի նստավայրի նոր բակը։

Բնակիչներին տեղափոխման մասին հաղորդվել է գրավոր կերպով՝ առանց, սակայն, պատճառներ նշելու, հայտնում է Contact.az-ը։

84 ընտանիքներից 50-ն արդեն տեղափոխվել են։ Մյուսները շարունակում են պաշտպանել սեփականության իրենց իրավունքը, սակայն նրանց զրկել են լույսից, ջրից եւ գազից։

Ինչպես հայտնել է իրավապաշտպան Ալեքփեր Մամեդովը, այդ շինությունը կառուցվել է 1973 թվականին եւ եղել Բաքվի առաջին 16-հարկանի շենքը։ Շենքի քանդելու պատճառն այն է, որ դրա վերջին հարկերից երեւում է Ադրբեջանի նախագահի նստավայրի նոր բակը, նշել է իրավապաշտպանը։