Կիեւում հուլիսի 15-ի երեկոյան Ուկրաինայի ՆԳՆ շենքի պատերի տակ անցկացվել է հանրահավաք նախարար Արսեն Ավակովի հրաժարականի կապակցությամբ: Ակտիվիստները որոշել են դիսկոտեկ կազմակերպել եւ բերել են անհրաժեշտ տեխնիկան: Միջոցառումը կոչվում է «Քշում ենք Ավակովին, հաղորդում է NV.ua-ն:
Մարդկանց խնդրել են հավաքվել ՆԳՆ շենքի մոտ 20:00-ին: Ըստ հրապարակված լուսանկարների՝ դեպքի վայլ են եկել ոստիկանները: Մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ նախարարության շենքին:
Ակցիային նաեւ բերել էին սարքավորում, որպեսզի միացնեն երաժշտություն: Ակցիայի կազմակերպչի տեղեկություններով՝ նախ իրավապահները չէին թողնում ավտոմոբիլը մուտք գործի, սակայն այնուհետեւ ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է անցնել պատնեշը:





























