Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Վրաստանում դեռ շատ բան կա անելու: Այսօր` հուլիսի 1-ին Վրաստանի «Քորթիարդ-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրամիության դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը,  հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է : Դա Եվրոպայի ձեւաչափերի եւ արժեքների ամենակարեւոր մասն է: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ աշխարհում ամեն ինչ լավ չէ եւ խախտումներ ամենուրեք էլ լինում են: Այս ուղղությամբ Վրաստանում նկատվում են որոշակի դրական քայլեր, սակայն կտտանքների ենթարկելու եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Վրաստանում խնդիրը, միեւնույն է, առկա է եւ մնում է»,-ընդգծել է Եվրամիության դեսպանը: