Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն իր երկրի անունից եւս մեկ անգամ փաստում է, որ ԱՄՆ-ն աջակցում է այնպիսի ընտրական միջավայրի ստեղծմանը, որի շրջանակներում կիրականացվեն արդար եւ ազատ ընտրություններ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Այս ամենի հետ դեսպանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ոչ միայն կոնկրետ անձի կամ կուսակցության, այլ` Վրաստանին, վրաց հասարակությանը եւ ժողովրդավարական ինստիտուտների հաստատմանը, որի շրջանակներում բավարարված կլինի հասարակության կամքը:
«Մենք կարծում ենք, որ այն համաձայնությունը, որը ստորագրում է ղեկավարությունը եւ որոշ քաղաքական ուժեր, հեռատես քայլ է: Այս ամենը մասնակիորեն պատասխանում է նաեւ տեղական ընտրությունների անցկացումից հետո ԵԱՀԿ-ի մոտ առաջացած շփոթմունքին: Կարեւոր չէ, թե ինչ եմ մտածում ես կամ ԱՄՆ-ը, կարեւոր է, թե ինչ է մտածում Վրաստանի բնակչությունը: Հուսով եմ, որ մոտ ապագայում գործընթացը կակտիվանա եւ այն ուժերը, որոնք չեն դարձել ստորագրության ներկայացուցիչները, կփորձեն կառավարության հետ ընդհանուր լեզու գտնել` միեւնույն հայտարարի գալով»,-ընդգծել է Վրաստանում ԱՄՆ-ը դեսպանը:




























