Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացված Աղդամի շրջանում նոր զորամաս ստեղծելու մասին:

Նշվում է, որ նոր զորամասերի շինարարությունը պլանավորած կարգով շարունակվում է նաեւ այլ օկուպացված տարածքներում:

Հունիսի սկզբին Աղդամում բացվել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու նոր զորամաս: