Չինաստանը հույս ունի, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսն Ուհան է բերվել սառեցված սննդամթերքի հետ, այլ ոչ թե՝ լաբորատորիայից արտահոսքի հետեւանքով: Այդպես, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը մեկնաբանել է ԱՀԿ-ի մտադրությունը հետազոտության երկրորդ փուլ անցկացնել` կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար, Պեկինը կոր է արել ԱՀԿ-ին ուսումնասիրել տեսությունն այն մասին, որ կորոնավիրուսը ներմուծվել է Ուհան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ չինական կողմը տեղեկություն է ստացել այն մասին, որ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը եւ ԱՀԿ-ն կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության նոր փուլի պլան են մշակել: «Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել. բոլոր կողմերը պետք է հարգեն գիտնականների կարծիքը եւ չքաղաքականացնեն կորոնավիրուսի ծագման հետաքննությունը»,- հավելել է դիվանագետը: