Google ընկերությունը ներկայացրել է իր նոր Gmail փոստային ծառայությունն ու Google Calendar-ը:
Նոր Gmail փոստային ծառայությունում ավելացվել են երկու նոր թեմաներ Preview եւ Preview (Dense):
Դրանք ակտիվացնել կարելի է փոստի կարգավորումներում: Դրանք սեւ-կարմիր-սպիտակ գունային գամմայով են ներկայացված:
Հունիսի 28-ին Google նաեւ աննշան փոփոխել է իր գլխավոր էջը: Google լոգոտիպը փոքրացել է, իսկ բոլոր հղումները տեղափոխվել են էջի վերին եւ ստորին հատվածներ, հաղորդում է lenta.ru-ն:




























