Կա թյուր կարծիք, թե ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են դիտարկվել որպես կապիտուլյացիոն պայմանագրի լեգիտիմիզացիայի փորձ. իրականում Հայաստանը չի հաշտվել դրա հետ, այդ արդյունքները մեր երկրի համար ընդունելի չեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը:

«Յուրաքանչյուր քաղաքացի, որ ձայն է տվել կապիտուլյանտի ղեկավարած քաղաքական միավորին, մաս է կազմում նոյեմբերի 9ճ-ի խայտառակ ստորագրությանը:

Նմանօրինակ ղեկավարությունը, որ չունի ազգային դիմագիծ ու առանցք, հարմար է աշխարհի բոլոր երկրների համար, բացի այն երկրից, որը ղեկավարում է ինքըԽամաճիկն ընդունելի է ցանկացած մարդու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրություններին, Մամիջանյանը նկատեց, որ այս ընտրություններում շատ էր հաճախորդ ուժերի ու գործիչների թիվը, որոնք փոշիացնում էին ձայները: «Եկեք փաստենք, որ անգամ նման ցածր մասնակցության պարագայում, գրեթե ամեն երկրորդ ձայնը Նիկոլին դեմ ձայն է:

Հայաստանում առկա քաղաքական գործընթացները փաստեցին մեր քաղաքական ուժի մոտեցումը, որ ընտրական գործընթացը չի կարող լինել կայունացնող գործընթաց, դա նոնսենս է, և երկրորդ, այն չէր կարող լինել խարանից, չարիքից և ապազգային գործարքից ազատվելու միջոց»:

Մամիջանյանի խոսքով, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել է Արցախի համար սոցիալական աջակցություն փոխանցող հաբի. «Այն կրավորական դիրքը, որ զբաղեցրել է այս խունտան Արցախի հարցում, անընդունելի է: Արցախի ԱԳՆ-ն ավելի շուտ հայտարարություն տարածեց որոշ դեսպանների՝ Շուշի այցելության հետ կապված, քան մեր ԱԳՆ-ն»,-նշեց ՀՀԿ-կան գործիչը:

Նա խոսեց նաեւ իշխանությունների պնդումների մասին, թե «պողպատե մանդատ» են ստացել. «Այդ ո՞նց է ստացվում, որ քաղաքացիների նվազած վստահությունը դառնում է պողպատե մանդատ: Առհասարակ իրենց մանդատն է կասկածելի, էլ ուր մնաց պողպատե մանդատը»:

Մամիջանյանի խոսքով, եկել է ժամանակը, որ պետք է հերթվի ցանկացած սուտ. «Կազինոներից մինչեւ համատարած թալան, արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիայից մինչեւ պողպատե մանդատ: «Բերնին գալու» քաղաքականությունը մեր առկա իրավիճակում միակ լուծումն է: Չպետք է լինի որեւէ սուտ թեզ, որը մնա անպատասխան»:

Նա անդրադարձավ քաղաքական որոշ ուժերի. «Որոշ քաղաքական ուժերի կողմից, ես խոսւոմ եմ մասնավորապես «Լուսավոր Հայաստանի» մասին, որոնք խորհրդարանում խորժում էին ռադիկալ ընդդիմադիր կեցվածքից, որոնք այս կամ այն հայտարարությամբ կիսում են Նիկոլի այս կամ այն սխալի պատասխանատվությունը, զրկվեցին իրենց ունեցած քաղաքական կապիտալից: Սա լավ օրինակ կլինի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կդիտարկեն Նիկոլի հետ եզրեր ունենալու հնարավորությունը»,-ասաց Մամիջանյանը: