Ղարաբաղին միջազգային հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին հարցերը քննարկվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
«Առանձնահատուկ ուշադրություն է հատկացված միջազգային հումանիտար կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավման խնդիրներին Լեռնային Ղարաբաղի շրջանում հրատապ խնդիրների լուծման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխազդեցությունը բազմակողմանի հարթություններում:





























