Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կառավարության շենքում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողները  ո΄չ լրագրողներին, ո΄չ քաղաքացիներին թույլ չեն տվել կանգնել կառավարության շենքի տարածքում եւ նույնիսկ հարակից փողոցների տարածքում, կամ նստել նստարաններին:

Շառլ Միշելի կառավարության շենքից  դուրս գալու պահին էլ ոստիկաններն ամբողջոությամբ փակեցին կառավարության շենքին հարակից տարածքը եւ նույնիսկ չթույլատրեցին քաղաքացիներին անցնել այդ մասով:

Ոստիկանը NEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու չեն թույլատրում նույնիսկ լրագրողների աշխատանքը, ասել է. «Մեզ հրահանգ է իջեցվել, որ ոչ մի կամերա տարածքում պետք է չերեւա»:

Նշենք, որ կառավարության շենքի մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի` նրանց թվում «Հայաստան» դաշինքի անդամ, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը, 3 ՀՅԴ-ական երիտասարդներ, «Հայաստան» Նիկողոս Հովհաննիսյանը: