Դամասկոսում տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երդմնակալությունը Սիրիայի նախագահի պաշտոնում 7 տարի տեւողությամբ չորրորդ ժամկետի համար: Արարողությունը կայացել է շաբաթ Կասյուն լեռան վրա Քսր աշ Շաաբ պալատում, հաղորդում է SANA-ն:

Երդմնակալության ժամանակ ներկա էին արաբական հանրապետության Ժողովրդական խորհրդի անդամները, կառավարության անդամները, ռազմական էլիտայի ներկայացուցիչները, կրոնական կազմակերպությունների առաջնորդները, մշակութային եւ հասարակական գործիչներ:

«Երդվում եմ, ամենազոր Տեր, որ կհարգեմ երկրի սահմանադրությունը, դրա օրենքներն ու հանրապետական կարգը, կպաշտպանեմ ժողովրդի շահերն ու կհարգեմ ազատությունները: Երդվում եմ պահպանել հայրենիքի ինքնիշխանությունը, դրա անկախությունը, ազատությունն ու պա՛տպանել դրա տարածքային ամբողջականությունը: Կձգտեմ սոցիալական արդարության եւ արաբական ազգի միասնության»,-ասել է նախագահը:

Մայիսի 27-ին Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահ Համուդ Սաբագը հայտարարել է, որ մայիսի 26-ին կայացած երկրի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ասադը, որը ստացել է ընտրողներին 95,1 տոկոսի աջակցությունը: