Իրանի ԱԳՆ եւ ՀՀԳԾ-ի հարցով բանակություններում իրանյան պատվիրակության ղեկավար Աբաս Արաքչին շաբաթ հայտարարել է թվիթերյան իր էջում, որ Վիեննայում բանակցությունները կվերականգնվեն, երբ Իրանի նորընտիր նախագահը ստանձնի պաշտոնն օգոստոսի սկզբում, հաղորդում է IRNA-ն:
«Մեր երկրում կառավարության փոփոխության շրջան է, եւ դա իշխանության ժողովրդավարական փոխանցումն է, որը տեղի է ունենում Թեհրանում: Պարզ է, որ Վիեննայում բանակցությունները պետք է դադարեն նախքան Իրանի նոր կառավարության պաշտոնառությունը, իսկ դա կարեւոր է ժողովրդավարության համար»,-գրել է Աբաս Արաքչին Թվիթերում:
Արաքչին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պետք է ընդունեն դա եւ «դադարեն կապել ՀՀԳԾ-ի հետ երկու կողմերի գերիների փոխանակումը»:
Միջուկային բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավարը հավելել է, որ տասը գերիների փոխանակումը կարող է սկսվել արդեն վաղը, եթե ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան գործեն իրենց պարտավորությունների համաձայն:





























