ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ Իրանը, կոչ անելով սպասել երկրում վարչակազմի փոփոխությանը, փորձում է խուսափել Վիենայում իրանյան միջուկային ծրագրի մասին բանակցությունները հետաձգելու հարցում պատասխանտավությունից, մինչդեռ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել խորհրդակցությունները Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի(ՀՀԳԾ) շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Իրանի միջուկային ծրագրով գլխավոր բանակցորդ Աբաս Արաքչին հայտարարել էր Թվիթերում, որ Վիենայում բանակցությունների հաջորդ փուլը պետք է հետաձգվի մինչեւ օգոստոսին երկրի նոր վարչակազմի պաշտոնառությունը՝ պնդելով, որ գերիների փոխանակումը կարող է կայանալ առաջիկայում, եթե Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան դադարեն կապել այն ՀՀԳԾ-ի հետ:
2015 թվականի գործարքը վերականգնելու մասին ամերիկա-իրանյան ուղիղ բանակցությունները կասեցվել են հունիսի 20-ին, եւ Արաքչիի մեկնաբանությունները հաստատել են, որ Թեհրանը չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին չի ստանձնել պաշտոնական պարտավորություններն օգոստոսին:





























